|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մարտի 2023 թվականի N 390-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ 05-003-0518-0055 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 28/1 ՀԱՍՑԵԻ 0,0042 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՆՑ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՒՅՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ, 10-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Կառավարության 02.04.2015 թվականի թիվ 412-Ն որոշման և 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի մասի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Արամ Աշոտի Խաչատրյանի դիմումը․
- Արամ Աշոտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի 05-003-0518-0055 կադաստրային ծածկագրով Գ. Նժդեհի փողոց, թիվ 28/1 հասցեի 0,0042 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատումից փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
- Հողամասի վրա առկա ավտոտնակի նպատակային նշանակությունը բնակելիից փոփոխել հասարակականի, իսկ գործառնական նշանակությունը ավտոտնակից փոխել խանութի, առանց նախագծային փոփոխությունների:
- Արամ Աշոտի Խաչատրյանին՝ վճարել տեղական տուրք 15 000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Արամ Աշոտի Խաչատրյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե կատարելու իրավունքների պետական գրանցում:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|