Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481 և 76-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 հրամանով հաստատված կարգի 46.2 կետի «ա» ենթակետի պահանջը, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 45/45 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0510-0091 ծածկագրով 0․0004 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում, հիմք ընդունելով Մարտունի համայնքի բնակիչ Սամվել Սուրենի Ավետիսյանի 15.02.2023 թվականի №810-Ք դիմումը, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրված 16.02.2023 թվականի եզրակացությունը՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 45/45 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0510-0091 ծածկագրով 0.0004 հա մակերեսով բնակավայերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը (հիմք՝ 2023 թվականի փետրվարի 9-ի N09022023-05-0027 վկայական) 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել Մարտուինի համայնքի բնակիչ Սամվել Սուրենի Ավետիսյանին՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի 55 շենք, թիվ 2 հասցեում իրեն պատկանող առևտրի օբյեկտին կից, մուտքին հարող մայթի հետհետիոտնային մասից դուրս թեքահարթակ և աստիճան կառուցելու նպատակով։
- Կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը սահմանել 1000 (հազար) դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|