Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 48
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱԿՈԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 45/45 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-003-0510-0091 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.0004 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481 և 76-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 հրամանով հաստատված կարգի 46.2 կետի «ա» ենթակետի պահանջը, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 45/45 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0510-0091 ծածկագրով 0․0004 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում, հիմք ընդունելով Մարտունի համայնքի բնակիչ Սամվել Սուրենի Ավետիսյանի 15.02.2023 թվականի №810-Ք դիմումը, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրված 16.02.2023 թվականի եզրակացությունը՝

  1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 45/45 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0510-0091 ծածկագրով 0.0004 հա մակերեսով բնակավայերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը (հիմք՝ 2023 թվականի փետրվարի 9-ի N09022023-05-0027 վկայական) 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել Մարտուինի համայնքի բնակիչ Սամվել Սուրենի Ավետիսյանին՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի 55 շենք, թիվ 2 հասցեում իրեն պատկանող առևտրի օբյեկտին կից, մուտքին հարող մայթի հետհետիոտնային մասից դուրս թեքահարթակ և աստիճան կառուցելու նպատակով։ 
  2. Կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը սահմանել 1000 (հազար) դրամ։ 
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.10 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չեն մասնակցել Մեխակ Հակոբյանը և Սեդրակ Սահակյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner