|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 նոյեմբերի 2024 թվականի N 1893-Ա |
ԱՏՈՄ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի №596–Ն որոշումը, Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 262-Ն որոշումը և Ատոմ Շահինյանի դիմումը՝ որոշում եմ․
- Ատոմ Շահինյանին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Ներքին Դուրան թաղամաս, 4-րդ փողոց, թիվ 11 հասցեում գոյություն ունեցող բնակելի տան փակ նախամուտքի, մանսարդային հարկի և օժանդակ շինության վերակառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
- Ատոմ Շահինյանին՝ համայնքապետարանի 900145109063 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
- Կառուցապատողին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ Մարտունի համայնքի ղեկավարին ներկայացնել №2-5 ձևի տեղեկանք:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ատոմ Շահինյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|