Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն՝
1) Ժորա Վիրաբի Զոհրաբյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծից 1,5 մետր հեռավորությամբ իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Դարեր թաղամասի 2-րդ փողոց, թիվ 7 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում գոյություն ունեցող նկուղի վրա կառուցել բնակելի տուն. 2) Գուրգեն Գարսևանի Նազարյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոց, թիվ 113 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ. 3) Ռաֆիկ Համբարձումի Գրիգորյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծից 1,0 մետր հեռավորությամբ իր՝ Ձորագյուղ բնակավայրի 18-րդ փողոց, թիվ 8 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել գոյություն ունեցող բնակելի տան 2-րդ հարկ. 4) Հաբեթ Ռուբենի Սիմոնյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Մարտունի քաղաքի Արցախի փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 15 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն. 5) Գևորգ Սամվելի Ալավերդյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով, իր՝ Մարտունի քաղաքի Գ. Նարեկացու փողոց, թիվ 23/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում գոյություն ունեցող ավտոտնակին կից կառուցել մառան։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|