Հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 09.04.2025 թվականի թիվ 4 արձանագրությունը և ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2016թ. հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության», ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42-րդ, 54-րդ և 56-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ.
1.ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Էմին Սպարտակի Հոռիկյանին՝ իր անչափահաս երեխաներ Ալեն Էմինի Հոռիկյանի (ծնված՝ 11.11.2018 թվականին) և Մարի Էմինի Հոռիկյանի (ծնված՝ 15.10.2020 թվականին) հետ տեսակցության համար սահմանել հետևյալ կարգը՝ հայրը իրավունք ունի յուրաքանչյուր շաբաթվա կիրակի օրը ժամը 17:00–ից մինչև ժամը 19:00 տեսակցելու իր երեխաներին:
2.Պարտավորեցնել երեխաների մորը` Նելի Վարդանի Հոռիկյանին, խոչընդոտ չհանդիսանալ հոր հետ երեխաների տեսակցությանը:
3. Պարտավորեցնել երեխաների հորը` Էմին Սպարտակի Հոռիկյանին, երեխաների հետ տեսակցությունը կազմակերպել սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամանակացույցին համապատասխան:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: