|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 ապրիլի 2025 թվականի N 533-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԾՈՎԻՆԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 5-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ, 4-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՀԱՆԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ, ՆԻԿԱԼԱՅ ԳՈՒՐԳԵՆԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ԵՎ ԳՈՀԱՐ ԳՈՒՐԳԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N-867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգի» 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշման 48-րդ կետը և Գուրգեն Վարդանի Քյարամյանի դիմումը՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ծովինար բնակավայր, 5-րդ թաղամաս, 4-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող 05-052-0036-0003 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման 0,05 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի նկատմամբ ճանաչել Գուրգեն Վարդանի Քյարամյանի (ծնված՝ 15․11.1958 թվականին), Արմենուհի Վահանի Քյարամյանի (ծնված՝ 20․03.1959 թվականին), Նիկալայ Գուրգենի Քյարամյանի (ծնված՝ 20․09.1981 թվականին) և Գոհար Գուրգենի Հովհաննիսյանի (ծնված՝ 16․03.1985 թվականին) սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը՝ 0,3178 հա, գրանցված ունի 0,1978 հա տնամերձ հողամաս):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքերին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ծովինար բնակավայր, 5-րդ թաղամաս, 4-րդ փողոց, թիվ 2 հասցեն:
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
Կարգավիճակի հիմք՝ | Մարտունի համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 30-ի թիվ 583-Ա որոշում |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|