|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 նոյեմբերի 2024 թվականի N 1908-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-034-0370-0047 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Զոլաքար բնակավայրի բնակիչներ Աշոտ, Թագուշ, Գուրգեն և Հասմիկ Տոնեյանների՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասից (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №08112024-05-0015, տրված՝ 2007 թվականի փետրվարի 21-ին) հրաժարվելու մասին դիմումը՝ որոշում եմ․
- Աշոտ Սուրենի Տոնեյանին (ծնված՝ 10.04.1956 թվականին), Թագուշ Ռաֆիկի Տոնեյանին (ծնված՝ 15.11.1958 թվականին), Գուրգեն Աշոտի Տոնեյանին (ծնված՝ 04.10.1980 թվականին) և Հասմիկ Աշոտի Տոնեյանին (ծնված՝ 13.08.1985 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-034-0370-0047 կադաստրային ծածկագրով 0,532 հա մակերեսով վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:
- Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե սույն որոշումից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի վկայականը ստանալուց հետո համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հողամասն ընդունել Մարտունի համայնքի հողային հաշվեկշիռ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|