Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 195
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 387-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2023 թվականի N 387-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-003-0120-0366, 05-003-0120-0365, 05-003-0119-0464, 05-003-0119-1164, 05-003-0119-0463 ԵՎ 05-003-0119-1163 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունի քաղաքի բնակիչ՝ Լյուդվիկ Արամայիսի Հոխանյանի՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասերից (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №14032023-05-0031, տրված 14.03.2023 թվականին, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №14032023-05-0023, տրված 14.03.2023 թվականին, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №14032023-05-0013, տրված 14.03.2023 թվականին, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №14032023-05-0043, տրված 14.03.2023 թվականին, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №14032023-05-0081, տրված 14.03.2023 թվականին, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №14032023-05-0003, տրված 14.03.2023 թվականին,) հրաժարվելու մասին 21․03․2023 թվականին տրված դիմումը.

  1. Լյուդվիկ Արամայիսի Հոխանյանին (անձնագիր՝ AV0496769, տրված՝ 27.10.2022 թվականին 043-ի կողմից, ծնված՝ 00.00.1943 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-003-0120-0366 ծածկագրով 0,51 հա վարելահողը, 05-003-0120-0365 ծածկագրով 0,413 հա վարելահողը, 05-003-0119-0464 ծածկագրով 0,0945 հա խոտհարքը, 05-003-0119-1164 ծածկագրով 0,0348 հա խոտհարքը, 05-003-0119-0463 ծածկագրով 0,0342 հա խոտհարքը և 05-003-0119-1163 ծածկագրով 0,101 հա խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
  2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին 15-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե սույն որոշումից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար:
  3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի վկայականը ստանալուց հետո համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
  4. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետին հողամասը ընդունել Մարտունի համայնքի հողային հաշվեկշիռ:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner