Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 52
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի «2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» №241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում տեղական տուրքերի, վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» №241-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
    1.1. Որոշմամբ հաստատված №2 հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» ենթակետերով՝

    գ.

    ջրամատակարարման վճար՝ յուրաքանչյուր հիմնարկի և կազմակերպության համար (անկախ սեփականության ձևից)՝ ամսական

    -

    -

    3000

    3000

    դ.

    ջրամատակարարման վճար՝ յուրաքանչյուր առողջապահական, կրթական հաստատության համար (այդ թվում՝ նախադպրոցական)՝ ամսական՝

    -

    -

    2000

    2000

    գ. ջրամատակարարման վճար՝ յուրաքանչյուր հիմնարկի և կազմակերպության համար (անկախ սեփականության ձևից)՝ ամսական - - 3000 3000 դ. ջրամատակարարման վճար՝ յուրաքանչյուր կրթական հաստատության համար (այդ թվում՝ նախադպրոցական)՝ ամսական՝ - - 2000 2000
    1.2. Որոշման 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
    «5. Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված զեղչերից (արտոնություններից) օգտվելու կիրառման իրավունքը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում վերապահել համայնքի ղեկավարին։»։
    1.3. Որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1. կետով՝
    «5.1. համայնքի սեփականությունը համարվող շենքերի և շինությունների վարձակալության հանձնվող տարածքների մեկ քառակուսի մետրի համար սահմանված ամսական վարձավճարի նկատմամբ կիրառել՝
    1) կրթամշակութային և սպորտային խմբակների կազմակերպման և գործունեություն իրականացնելու համար՝ 0.05 գործակից.
    2) արտադրական նպատակով օգտագործման համար՝ 0.1 գործակից։»։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չի մասնակցել Սեդրակ Սահակյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner