Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Մարտունի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի թիվ 187-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ․
1․«Արմեն Գևորգյան Քարիդոնի» ԱՁ-ին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ծովինար բնակավայր, 3-րդ թաղամաս, 19-րդ փողոց, թիվ 3 հասցեում գործող լցակայանում հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար (թույլտվությունը կցվում է):
2․«Արմեն Գևորգյան Քարիդոնի» անհատ ձեռնարկատիրոջը՝ Մարտունու համայնքապետարանի 900145116068 հաշվի համարին վճարել 100000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: