Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 29-րդ կետի պահանջով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Սարգիս և Վալյա Հակոբյանների դիմումը՝ որոշում եմ․
- Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի 8-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 11 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սարգիս Ավետիքի Հակոբյանի (ծնված՝ 06․05․1991 թվականին) և Վալյա Նուրինբեկի Հակոբյանի (ծնված՝ 01․10․1971 թվականին) շինությունների և սպասարկման համար անհրաժեշտ 05-016-0067-0081 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0,2753 հա մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 20.23 քմ մակերեսով նկուղի (կառուցված՝ 1983 թվականին) և 128.97 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1983 թվականին) սեփականության իրավունքը (ընդհանուր հողամասի հատկացումը 1,2 հա, գրանցված ունի 1.0346 հա հողամաս հողամաս):
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Արծվանիստ բնակավայր, 8-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 11 հասցեն:
- Հատկացված ընդհանուր հողամասի չափից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 0,1099 հա բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականությունը:
- Սույն որոշումից ծագող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|