|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մարտի 2023 թվականի N 389-Ա |
«ՀԷՑ» ՓԲԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԱՐԾՎԱՆԻՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 12-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 7 ՀԱՍՑԵՈՒՄ ՆՈՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔԻ 0,22 ԿՎ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 19.03.2015 թվականի №596–Ն որոշման, Մարտունի համայնքի ավագանու 22.12.2022 թվականի թիվ 241-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դիմումը.
- «ՀԷՑ» ՓԲԸ-ին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Արծվանիստ բնակավայր, 12-րդ փողոց, թիվ 7 հասցեում Նորայր Մկրտչյանին պատկանող տարածքի 0,22 կվ էլեկտրամատակարարման շինարարության թույլտվություն:
- «ՀԷՑ» ՓԲԸ-ին՝ Մարտունու համայնքապետարանի 900145117066 հաշվի համարին վճարել 15 000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
- Կառուցապատողին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ Մարտունի համայնքի ղեկավարին ներկայացնել №2-5 ձևի տեղեկանք:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|