Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
04/06/2019
Մարտունի քաղաքի կենտրոնական փողոցներում իրականացվում են փոսային նորոգման եւ ծառատնկման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կենտրոնական փողոցներում արդեն ավարտվել են ծառատնկումները եւ մեկնարկել փոսային նորոգման աշխատանքները: Ինչպես   «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Մարտունի քաղաքի  բնակիչների նվիրատվությամբ  քաղաքապետարանին է հատկացվել 170 արծաթափայլ եւ կանաչ եղեւնի ու  8 տուա, որոնց տունկն արդեն կատարվել է Մյասնիկյան եւ Երեւանյան փողոցներում ու մշակույթի տան շրջակայքում: Ծառատունկն իրականացվել է քաղաքապետարանի եւ նրա ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցների ուժերով: Իսկ մի  քանի օր է, ինչ տեղական բյուջեի միջոցների հաշվին մեկնարկել ու ընթանում են կենտրոնական փողոցների փոսային նորոգման աշխատանքները:

«Փոսային նորոգումների ու ճաքալցման աշխատանքների համար քաղաքապետարանը հատկացրել էր 19 միլիոն դրամ, սակայն  մրցույթը շինարարական կազմակերպությունը շահել է  13 միլիոն դրամով, ինչի արդյունքում ունեցել ենք 6 միլիոն դրամի տնտեսում: Հատկացված գումարի շրջանակներում կկատարվի 2400 քառակուսի մետր փոսային նորոգում եւ 3500 գծամետր ճաքալցում: Աշխատանքները կավարտվեն այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ: Միաժամանակ մեր օժանդակությամբ հարթեցվում են քաղաքի երկրորդական նշանակության փողոցները, որպեսզի ապահովվի անվտանգ երթեւեկությունը: Այս ամռան ընթացքում քաղաքի  Երեւանյան եւ Վարդան Մամիկոնյան փողոցներում  ասֆալտապատման աշխատանքներ կիրականացնենք սուբվենցիոն ծրագրերի հաշվին, որոնք այս պահին գտնվում են հաստատման գործընթացում: Կկառուցենք 7035 քառակուսի մետր ասֆալտապատ ճանապարհ եւ 1987 քառակուսի մետր բազալտե սալիկապատ  մայթեր: Ամբողջովին կլուսավորվեն Աբովյան, Գեւորգ Զիրոյան, Մոմճյան, Սայաթ-Նովա փողոցները՝ 4,4 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Սուբվենցիոն երկու ծրագրերով իրականացվելու են ճանապարհաշինական աշխատանքներ, իսկ երրորդ ծրագրով նախատեսում ենք քաղաքի բոլոր 4 մանկապարտեզների հին լուսամուտների եւ մուտքի դռների փոխարինումը ժամանակակից եւ էներգախնայողություն ապահովող լուսամուտներով ու դռներով: Այդ ծրագրերի իրականացման համար մենք մեր ֆոնդային բյուջեում ունենք համապատասխան գումարներ ու սպասում ենք ՀՀ կառավարության  համապատասխան որոշմանը»,-ներկայացրեց Արմեն Ավետիսյանը:

https://armenpress.am
https://armenpress.am/arm/news/977200.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner