Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով
Ստեղծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու մշտական գործող 3 հանձնաժողով՝
ա) Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով.
բ) Մշակույթի, կրթության, սպորտի, սոցիալական , առողջապահության և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով.
գ) Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողով: