Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 133-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն՝
1) Ադիկ Կարենի Գրիգորյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին մոտ իր՝ Մարտունի քաղաքի Ա․ Մյասնիկյան փողոց, թիվ 16 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում կառուցել առևտրի կենտրոն՝ ստորգետնյա ավտոկայանատեղիով. 2) Ռաշիդ Հակոբի Մհերյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Գ. Նժդեհի փողոց, թիվ 12 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն. 3) Սարգիս Վարդազարի Շահինյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Արցախի փողոց, թիվ 50 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն. 4) Գևորգ Երվանդի Զիրոյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Շիրակացու փողոց, թիվ 12 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ-հացատուն. 5) Հունան Հենզելի Թաթոյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Ա․ Մյասնիկյան փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 27 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն. 6) Հակոբ Վեսմիրի Հակոբյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոց, թիվ 42/61 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի 1-ին հարկին կից կառուցել կցակառույց։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|