|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 նոյեմբերի 2024 թվականի N 1887-Ա |
ԱՆՆԱ ՎԵՍՄԻՐԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԻՐ ԵՂԲՈՐ ՈՐԴՈՒ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ԱՐՄԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրություն»-ը, Աննա Վեսմիրի Գալստյանի 25.10.2024 թվականի դիմումը, Մարտունու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի 20.11.2024 թվականի թիվ 12 արձանագրությունը, նկատի ունենալով, որ Վարազդատ Արմանի Վարդանյանի հայրը մահացել է, իսկ մայրը՝ Լուսինե Զավենի Վարդանյանը, գրավոր հայտարարությամբ հրաժարվել է երեխայի հետագա խնամքից ու դաստիարակությունից՝ որոշում եմ.
- Բավարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի բնակիչ Աննա Վեսմիրի Գալստյանի (ծնված՝ 19․12․1978 թվականին) խնդրանքը և նրան ճանաչել իր եղբոր որդու՝ Վարազդատ Արմանի Վարդանյանի (ծնված՝ 07․09․2014 թվականին) խնամակալ, նրան իրավունք վերապահելով Վարազդատ Արմանի Վարդանյանի անունից և նրա շահերից ելնելով կնքելու բոլոր անհրաժեշտ գործարքները :
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|