Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 386-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2023 թվականի N 386-Ա

ԱՐՏՅՈՄ ՎԱՀԱԳՆԻ ՋՈՒԼԱԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով վարչական իրավախախտման վերաբերյալ 10.03.2023 թվականի թիվ 09 արձանագրությունը, Մարտունու համայնքապետարանի վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի 22.03.2023 թվականի թիվ 04 արձանագրությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված, Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով Արտյոմ Վահագնի Ջուլակյանի կողմից Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, 8-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա ինքնակամ շինություններ կառուցելու փաստը.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք,  Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, 8-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինություններ կառուցելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Արտյոմ Վահագնի Ջուլակյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
  2. Արտյոմ Վահագնի Ջուլակյանին՝ 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը 15-օրյա ժամկետում վճարել Մարտունու համայնքապետարանի 900145111051 հաշվի համարին:
  3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար Զավիկ Խաչատրյանի վրա:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Արտյոմ Վահագնի Ջուլակյանին  որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner