Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, 28-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով. 1. Մարտունի համայնքի ղեկավարի վարձատրության չափը 2022 թվականի համար սահմանել 565000 Հայաստանի Հանրապետության դրամ:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 16.12.2020 թվականի «Մարտունի համայնքի ղեկավարի աշխատավարձը սահմանելու մասին» թիվ 83-Ա որոշումը:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: |