|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 նոյեմբերի 2024 թվականի N 1905-Ա |
ԱՆԺԵԼԱ ՀՐԱՉԻԿԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 20-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով վարչական իրավախախտման վերաբերյալ 01.11.2024 թվականի թիվ 33 արձանագրությունը, Մարտունու համայնքապետարանի վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի 21.11.2024 թվականի թիվ 71 արձանագրությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված, Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով Անժելա Շահումյանի կողմից Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Երևանյան փողոց, թիվ 42 հասցեում գործող «Անժելա Շահումյան» Ա/Ձ-ին պատկանող առևտրի կետում վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայության փաստը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Երևանյան փողոց, թիվ 42 հասցեում գործող «Անժելա Շահումյան» Ա/Ձ-ին պատկանող առևտրի կետում վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայության համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով Անժելա Շահումյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
- Անժելա Շահումյանին՝ 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը 15-օրյա ժամկետում վճարել Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվի համարին:
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անժելա Շահումյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|