|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հունվարի 2025 թվականի N 11-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2 ԵՎ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ, ԱՐԾՎԱՆԻՍՏ ԲՆԱԿԱՎԱՅԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)` համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի թիվ 2 և 3 մանկապարտեզների շենքերի վերակառուցում, Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում և մանկապարտեզների համար անհրաժեշտ գույքերի ձեռքբերման ծրագիրը։
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնել ծրագրի ֆինանսավորման հայտը:
- Սահմանել, որ ծրագրի իրականացման համար 2025 թվականին բավարար ֆինանսական միջոցներ կնախատեսվեն ծրագիրն իրականացնելու և համայնքի կողմից համաֆինանսավորումն ապահովելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -18 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|