Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 256
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.05.24 Թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներ Մարտունի համայնքում
Մարտունի համայնքի հարգելի՛ քաղաքացիներ, 
մեր համայնքում այս պահին ընթանում են թափառող շների վնասազերծման աշխատանքներ։ Հաշվի առնելով Մարտունի համայնքի տարածքում թափառող շների թվի ավելացումը և քաղաքացիների դիմումները՝ գլխաքանակի կարգավորման նպատակով մինչև մայիսի 17-ը կիրականացվեն ստերջացման աշխատանքներ։ Նախազգուշացվում է համայնքի բնակչությանը՝ ովքեր ունեն իրենց խնամքի տակ գտնվող շներ, խնդրվում է պահել փակ տարածքներում, տերերի հսկողության տակ։ Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը բռնված և տեղափոխված կենդանիների համար պատասխանատու չէ։
05.05.24 Մարտունիում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել է
«Մարտունու կանանց համայնքի խորհուրդ» ՀԿ-ի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի (ԵՆԿ) Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյանի ֆինանսավորմամբ արցախցի 20 կանայք մասնակցել են կարուձևի, մատնահարդարման, վարսահարդարման, դիմահարդարման և խոհարարության դասընթացների։
04.05.24 Ուժեղ և բանիմաց սերունդ, նշանակում է Ուժեղ Հայաստան (տեսանյութ)
Մշակութային կյանքը Ներքին Գետաշենում աշխուժացել է։ Երիտասարդությունը, ՏԻՄ-ը և բարերար անհատները միասնական ուժեր են գործադրում։ Մշակույթի տանը գործում են կարատեի, շախմատի, պարի, ֆիթնեսի, նկարչության, ըմբշամարտի, դհոլի խմբակները, գրադարանը։ Այստեղ է հաստատված նաև ՈՄԱ Մարտունին։    Դիտել տեսանյութը
03.05.24 Մարտունու համայնքապետարանի ֆուտբոլային թիմը՝ առաջնության հաղթող
Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության պատվավոր առաջին հորիզոնականը գրավեց Մարտունու համայնքապետարանի ֆուտբոլային թիմը։ Այսօր՝ մայիսի 3-ին, Գավառ քաղաքում կայացավ Ֆուտզալի եզրափակիչ խաղը, և Մարտունու համայնքապետարանի թիմը 4։2 հաշվով տարավ գեղեցիկ հաղթանակ՝ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմի հետ մրցապայքարում։  -Կեցցե՛ն մեր տղաները, նորանոր հաղթանակներ։
01.05.24 Մարտունի համայնքի ղեկավարի ուղերձը Աշխատավորի օրվա կապակցությամբ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Աշխատավորների միջազգային օրվա առթիվ.  Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է Աշխատավորների միջազգային օրը, որը շատ ավելի հոգեհարազատ է նաև աշխատասեր ու արարչագործ հայ ժողովրդին, որի զավակները հազարամյակների ընթացքում կերտել են նյութական ու հոգևոր անհամար արժեքներ, աշխատանքն ու ստեղծագործ միտքը դարձրել կյանքի իմաստն ու հիմնական ուղենիշը։ Մեր հայրենիքը, նրա պատմությունը խարսխված են աշխատավոր մարդկանց ջանքերի, նվիրումի ու եռանդի վրա, ու Աստծո ամեն օր հին արժեքների վրա կերտվում են նորերը, շենացնում ու նորանում են մեր բնակավայրերը։ Խոնարհվում ու փառաբանում ենք բոլոր նրանց, ովքեր ... Մանրամասն
30.04.24 Փոսալցման աշխատանքներ

Մարտունի համայնքում ընթանում են ճանապարհների երթևեկելի հատվածների փոսալցման աշխատանքներ։

30.04.24 Հանրային լսում Լեռնահովիտում

Լեռնահովիտ բնակավայրի հարգելի՛ բնակիչներ,
տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 10։00-ին, Լեռնահովիտի դպրոցում տեղի կունենա հանրային լսում՝ 2025 թվականի սուբվենցիոն հայտերում ընդգրկվող ծրագրերի վերաբերյալ։  Սուբվենիցոն ծրագրերն ուղղված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնկալում ենք բնակավայրի բնակիչների ակտիվ մասնակցությունը։ 

30.04.24 Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ՏԻՄ-երի աշխատակիցներին
Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում Սևան քաղաքում մեկնարկել է առաջին մարզային դասընթացը՝ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների համար: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են Ազդարարման համակարգին, դրան վերաբերող օրենսդրական կարգավորումներին: Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին: Դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ Արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ ջանքերով: Արդարադատության նախարարությունը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner