Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 231
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.04.24 Հանդիպում Անասնաբույժի օրվա կապակցությամբ

Անասնաբույժի օրվա շրջանակում, Մարտունու համայնքապետարան էին հրավիրվել համայնքի բնակավայրերի անասնաբույժները։ Նրանց ողջունեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, տեղեկացավ բնակավայրերում ընթացող աշխատանքների մասին, անցկացվեց հարց ու պատասխան` բնագավառի մասնագետների հետ, քննարկվեցին առաջիկայում` անասնապահական սեզոնի ակտիվացմանը զուգընթաց կատարվելիք միջոցառումները։ Հանդիպման ավարտին` համայնքի ղեկավարն անհատապես շնորհավորեց ու անասնաբույժներին հանձնեց շնորհակալագրեր` իրենց կատարած բարդ ու կարևոր աշխատանքի համար։

26.04.24 Հերթական աջակցության տրամադրման ընթացքը

Մարտունի համայնքում օրեր առաջ մեկնարկել և շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված և Մարտունի համայնքում բնակվող ընտանիքներին հերթական աջակցության տրամադրման գործընթացը: ՀՀ կառավարության կողմից տրամադրված սննդի փաթեթները Մարտունու համայնքապետարանի կողմից արդեն բաժանվել է 561 անձի: Աջակցության բաժանումը շարունակվում է: Տեղեկացնենք, որ ապրիլի 26-ի դրությամբ Մարտունի համայնքում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 574 անձ: Աջակցություն ստացած անձանց անվանացանկը կցված է։

25.04.24 Մեծ եղեռնի տարելիցին նվիրված միջոցառում Ծովասարում

Ապրիլի 24֊ին Ծովասարի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ» խորագիրը կրող թատերականացված միջոցառում՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

25.04.24 Հայոց ցեղասպանություն-109։ Մարտունու հասարակությունը կատարեց քայլերթ (տեսանյութ)

Ապրիլի 24-ին Մարտունու հասարակությունը՝ ի հիշատակ Մեծ եղեռնի անմեղ զոհերի, քայլերթով շարժվեց դեպի Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցի, մասնակցեց ծաղկադրմանը և եկեղեցում՝ բարեխոսության կարգին:

Երթին մասնակցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Մարտունու համայնքապետարանի, Մարտունու ավագանու, ուժային կառույցների, ՀՈԱԿ-ների, կրթական, բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ազատագրական պայքարի մասնակիցներ, ծնողներ և քաղաքացիական այլ անձինք։    Դիտել տեսանյութը

24.04.24 Մարտունի համայնքի ղեկավարի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ․  Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր համայն հայությունը Հայաստանում ու Սփյուռքում ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում 109 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակը` երթերի, ծաղկեդրման, խնկարկումների, բարեխոսության կարգի, այլ միջոցառումների տեսքով, վերահաստատելով այն իրողությունը, որ ամեն մի ոճրագործություն պարզապես չունի վաղեմության ժամկետ, մոռացման կամ անտեսման ճանապարհ։ Որքան էլ այդ հրեշավոր ոճրագործությունն իրականացրած ու մեր գոյության համար սպառնալիքներ ստեղծող երկիրը փորձում է ավելի քան մեկ դար քողարկել իր հանցանքները, այդուհանդերձ, մի օր կանգնելու է պատմության դատաստանի առաջ։ ... Մանրամասն
24.04.24 Բաց դաս` նվիրված Հայոց եղեռնին
Ապրիլի 23-ին «Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում կազմակերպվեց բաց դաս` նվիրված Հայոց եղեռնին։
Բաց դասը կազմակերպվեց «Սոցիալական աշխատանք» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ։
Կազմակերպիչ` «Պատմություն» առարկայի դասախոս Աստղիկ Խաչատրյան
24.04.24 Հիշում եմ և պահանջում

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի)։ Մշտապես նշվել է սփյուռքահայ համայնքներում։ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։ 

Հիշում եմ և պահանջում։

23.04.24 Քայլերթ՝ ի հիշատակ Մեծ եղեռնի անմեղ զոհերի
Հարգելի՛ մարտունեցիներ,
ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ին, Մարտունու համայնքապետարանի բակից դեպի Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցի տեղի կունենա քայլերթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Եկեղեցում կկատարվի նաև բարեխոսության կարգ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner