Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 219
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 89
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական տուրքերի և վճարների  մասին» ՀՀ օրենքի 10-հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի  72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ»ենթակետի  պահանջներով.

1. Մարտունի համայնքի տարածքում  2018 թվականի համար սահմանել տեղական տուրքերի և վճարների  հետևյալ դրույքաչափերը.

     (Կից ներկայացվում են հավելվածները)

2. Ուսման   և  ծնողների  կողմից  կատարվող  վճարից  100%-ով  ազատել`
    2.1 Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության  ժամանակ  զոհված  կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաներին,          
     2.2 երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:    
3Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարից 50%-ով ազատել`     
      3. 1 միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաներին, 
      3. 2 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին,        
      3. 3 նույն  հաստատություն  հաճախող  միևնույն  ընտանիքի  երեք երեխաներին,          
      3. 4 երեք և ավելի անչափահաս  երեխա ունեցող ընտանիքի երեխաներին,     
      3. 5 հաշմանդամ երեխաներին։

  4. Համայնքի  ղեկավարին  իրավունք վերապահել ուսման  և  ծնողների  կողմից կատարվող վճարների համար  կիրառել  վճարի  50-ից  100 տոկոս  զեղչ:

  5Սույն որոշման ընդունմամբ ուժը կրցրած ճանաչել Մարտունի համայնքի ավագանու 21122016թթիվ 103 որոշում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐՏԻՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(63.22 Կբ) Հավելվածներ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner