Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 295
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.07.25 Հանձնաժողովը հաղթող ճանաչեց երկու առաջարկ
Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ մեր համայնքում անցկացվող մասնակցային բյուջետավորման գործընթացը համակարգող հանձնաժողովի կողմից քվեարկության հաղթող են ճանաչվել հետևյալ երկու առաջարկները՝                                                                                                                                   • Ն. Գետաշեն բնակավայրի ... Մանրամասն
15.07.25 «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» բանախոսություն
Այսօր՝ հուլիսի 15-ին, Երևանի Հովհաննես Թումանյան թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը Թումանյանական թեմատիկայով հյուրընկալվել է Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցում։  Բանախոսությունը լսելու են եկել Մարտունի համայնքի թանգարանների, գրադարանների, մշակույթի օջախների աշխատակիցներ և թումանյանասերներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Մարտունու համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներ։  Բանախոսը ներկայացրել է Թումանյան թանգարանի կողմից ստեղծված Ոսկե դարան բջջային հավելվածը, նորարարական տեխնոլոգիաներով մշակված մեծ լոռեցու կերպարով անիմացիաներից հատվածներ, ապա բանախոսել «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» թեմայով։ Թանգարանի տնօրենը պատասխանել ... Մանրամասն
14.07.25 Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը
Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: 
Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ 
Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։ Տեղորոշում, լուսանկար, մեկնաբանություն, էլ. հասցե, և դուք արդեն աջակցում եք ճանապարհային ցանցի բարելավմանը։ Հաղորդված ամբողջ ինֆորմացիան հասանելի է «Հաղորդված թերություններ» բաժնում։ 
Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս։  Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ
13.07.25 Ընթանում են ներկման աշխատանքներ

Մարտունի համայնքի տարբեր բնակավայրերում կատարվում են գազամատակարարման խողովակաշարերի ներկման աշխատանքներ։

12.07.25 ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության հարցաշար
Ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ՀՀ կառավարության ռազմավարության գործողությունների պլանի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը: Ստորև ներկայացվում է հարցաշարի վերաբերյալ տեղեկատվությունը և հղումը 👇 https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5 բնակչությանն իրազեկելու և հարցաշարի լրացման գործընթացին հնարավորինս մեծ թվով մասնակիցներ ապահովելու համար:
11.07.25 Քվեարկության ամփոփում
Հուլիսի 10-ին ավարտվեց Մարտունի համայնքում «Մասնակցային բյուջետավորում-2025» գործընթացի «Հրապարակված առաջարկների քվեարկություն» փուլը, որի արդյունքում առաջարկները համայնքի բնակչության կողմից ստացան հետևյալ թվով հավանումներ․  Արծվանիստ բնակավայրի Կասագոր կոչվող տարածքում առկա ոռոգման ցանցի թվով 7 մարիչ հորերի կառուցում – 51 հավանում,  Ներքին Գետաշեն բնակավայրի մշակույթի կենտրոնի դահլիճի վերանորոգում – 2731 հավանում,  Աստղաձոր բնակավայրի մշակույթի կենտրոնի սպորտդահլիճի կոսմետիկ վերանորոգում և կահավորում – 734 հավանում,  Մարտունի քաղաքի Մյասնիկյան 1-ն փակուղում ոռոգման առվի կառուցում – 120 հավանում,  Գեղհովիտի ... Մանրամասն
10.07.25 Շինարարական աշխատանքների մրցույթ Մարտունի համայնքում
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացի, Ալաշկերտ և Դավիթ Անհաղթ փողոցների սալարկման աշխատանքների իրականացման համար՝ 108 միլիոն 208 050 հազար դրամ արժողությամբ և Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի գերեզմանոց բարձրացող ճանապարհի և Արծվանիստ բնակավայրի գերեզմանոց մտնող ճանապարհի սալարկման աշխատանքների իրականացման համար, 148 միլիոն 963 130 հազար դրամ արժողությամբ։  
Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հուլիսի 20-ի ժամը 17։00-ն։
09.07.25 Գրական ցերեկույթ՝ նվիրված ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ» նախաձեռնությանը (տեսանյութ)
Մարտունի համայնքի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Բնության գովերգանքը Հայ գրականության մեջ» գրական ցերեկույթ՝ նվիրված ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ» նախաձեռնությանը։  
Հայ մեծանուն գրողների ու բանաստեղծների ստեղծագործություններից մեջբերումներ անելով՝ գրադարանի պատանի ընթերցողները հանգամանալից ներկայացրեցին մարդ-բնություն կապը, փաստեր Երկիր մոլորակի մասին, մարդկանց կողմից բնությանը հասցվող վնասի մասին, բնությունը անաղարտ պահելու անհրաժեշտության մասին։  Երկիր մոլորակը մեր տունն է։ 
                                Դիտել տեսանյութը
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner