Այսօր: Ուրբաթ, 29 Մայիսի 2020թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.05.20 Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի շնորհավորանքը՝ Վերջին զանգի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ: Մաղթում եմ ջանասիրություն և հաստատակամություն, ուժ և եռանդ, նպատակներին հասնելու կատարյալ և հպարտ ձգտում, կյանքին և մեր երկրին պիտանի մարդ և հպարտ քաղաքացի դառնալու վճռականություն:
Հաշվի առնելով երկրում տիրող ներկայիս իրավիճակը, ցավում եմ, որ ձեր կողմից այդքան սպասված Վերջին զանգին նվիրված միջոցառումները չկայացան, բայց ես համոզված եմ, որ այս իրավիճակը խոչընդոտ չի հանդիսանա ձեր նպատակներին հասնելու համար:
Շնորհավոր Վերջին զանգ և բարի երթ դեպի նոր ու լուսավոր ապագա:

19.05.20 Մարտունի համայնքում մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը:

    Համայնքում մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը: Կատարվում է Մարտունի համայնքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների, համայնքային այգու և համայնքապետարանի դիմացի պուրակի բարեկարգման  աշխատանքները:

14.05.20 Մարտունի համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Մարտունի համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանի հովվության տակ գտնվող 39(երեսունինը) սոցիալապես անապահով ընտանիքներին, հանրապետությունում տիրող համաճարակի հետ կապված սոցիալական աջակցություն՝ պարենային ապրանքների տեսքով, տրամադրելու համար:

29.04.20 Ծառատունկ

Ծառատունկը շարունակվում է: Ապրիլի 28-ին Մարտունու համայնքապետարանի նախաձեռնությամբ Մյասնիկյան, Մամիկոնյան փողոցների մայթեզրերին տնկվեցին ևս 85(ութսունհինգ) եղևնի և 35(երեսունհինգ) տույա: Ծառատունկին իրենց ֆինանսական ներդրումն են ունեցել Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը, համայնքապետարանի ավագանու անդամները, «Արարատբանկ» ԲԲԸ, Արտակ Աշոտի Դավթյանը, Խանում Ղազարյանը: Շնորհակալություն բոլոր բարերարներին մեր քաղաքը կանաչապատելու համար:

24.04.20 Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր

Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին իրենց խոնարհումն էին բերել Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը‚ համայնքի ղեկավարի տեղակալ Հովսեփ Տոնոյանը‚ Մարտունու զորամասի հրամանատար Ռուբեն Քամալյանը‚ Մարտունու ոստիկանապետ Ստեփան Հակոբյանը։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ եկեղեցու բակը մարդաշատ չէր։ Մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին նվիրված պատարագը անցկացվեց դռնփակ՝ Մարտունու սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Սիմոն քահանայի աղոթքներով‚ հոգևոր միասնության հորդորներով։ Պատարագի ընթացքում՝ուղիղ ժամը 12։00-ին‚ հնչեցին եկեղեցու զանգերը՝  ոգեկոչելով ցեղասպանության սրբացած նահատակների հիշատակը։

23.04.20 Նորից ծառատունկ. այս անգամ արծաթափայլ եղևնի

 

     Մարտունու համայնքապետարանը կանաչապատում է մեր քաղաքը: Ապրիլի 22-ին տեղական բյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև որոշ բարերարների աջակցությամբ համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները  Մամիկոնյան փողոցի մի հատվածի երկայնքով 35 (երեսունհինգ) արծաթափայլ եղևնի տնկեցին մայթեզրերին:

17.04.20 Ծառատունկ

Ապրիլի 16-ին Մարտունու համայնքապետարանի նախաձեռնությամբ Երևանյան փողոցի մի հատվածում իրականացվեց ծառատունկ: Ծառատունկի աշխատանքներին աջակցելու իրենց պատրաստակամությունը հայտնեցին Մարտունու զորամասի զինվորները՝ հրամանատար Ռուբեն Քամալյանի գլխավորությամբ: Չնայած եղանակը այնքան էլ բարենպաստ չէր. քամին, ցուրտը կարծես փորձում էին խոչընդոտել, սակայն աշխատանքները պատշաճ կերպով ավարտվեցին: «Տույա» տեսակի 41(քառասունմեկ) ծառ է տնկվել Երևանյան փողոցի մայթեզրերին:

16.04.20 Արմեն Ավետիսյանի մաղթանքը ոստիկանության օրվա կապակցությամբ

 

    Այսօր ոստիկանի օրն է:

Հարգելի՛ ոստիկաններ, շնորհավորում եմ ձեր տոնը, մաղթում եմ ձեզ առողջություն, տոկունություն, խիզախություն: Ձեր շնորհիվ մենք կարող ենք մեզ ապահով զգալ, և հատկապես այս օրերին ավելի է ընդգծվում ու կարևորվում ձեր աշխատանքը, երկրի օրհասական պահերին դուք եք պաշտպանում մեզ և մեր երեխաներին: Ձեր նվիրումով ծառայում եք մեր հասարակությանը, հայրենիքին. եղե՛ք մեր կողքին, ձեր ընտանիքների հետ միասին ունեցե՛ք կատարյալ խաղաղություն:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
հայտարարություն
Մարտունի համայնքի ավագանու նիստ
Մարտունու համայնքի ավագանու նիստ 05.11.2019թ.
Մարտունի համայնքի ավագանու նիստ/ ուղիղ եթեր 27.09.
Մարտունի համայնքի ավագանու նիստ/ ուղիղ եթեր 07.03.
Մարտունի համայնքի ավագանու նիստ/ ուղիղ եթեր 14.02.
Մարտունի համայնքի ավագանու նիստ/ ուղիղ եթեր 29.01.
Մարտունի համայնքի ավագանու նիստ 27.09.2019
Մարտունու  իավագանու  արտահերթ նիստ 04.12.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Մարտունի,Շահումյան,2

060-743-403

martuni.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner