26.03.24
Լիճքի «Սևանի ընկերներ» թիմը մասնակցեց գրքի շնորհանդեսին
|
Որպես համահեղինակ` Մարտունի համայնքի Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջն. դպրոցում գործող «Սևանի ընկերներ» թիմը մասնակցեց Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ-ի կողմից նախաձեռնած «Բնապահպանական հեքիաթներ» գրքի շնորհանդեսին։ Հատկապես ոգևորող էր, երբ նշվեց, որ վերոհիշյալ թիմի ստեղծած հեքիաթից ստացած ոգևորությունն է հիմք հանդիսացել ժողովածուի ստեղծման համար։ Գիրքը նվիրված է բնապահպանական խնդիրների լուսաբանմանը, էկոլոգիական կրթության և էկո վարքագծի ձևավորման խթանմանը։ Ստեղծագործությունների այս ժողովածուի մեջ տեղ են գտել 2023թ-ի նոյեմբերին կազմակերպված բնապահպանական հեքիաթների մրցույթին՝ ՀՀ տարբեր մարզերից ներկայացված ստեղծագործությունները։ Գիրքը կազմվել է ուրույն ...
Մանրամասն |
|
25.03.24
Մարտունեցի դպրոցականի պատրաստած ինֆոգրաֆիկան լավագույների թվում է
|
Յուրաքանչյուր տարի մարտի 22-ը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Ջրային պաշարների համաշխարհային օր կամ Ջրի համաշխարհային օր: Օրվա խորհրդի համատեքստում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը, Եվրոպական միության աջակցությամբ՝ կազմակերպել էր Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում և «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության արդի լուծումներ» թեմայով էքսպո-ցուցահանդես, որին մասնակցել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից և հասարակական ոլորտից։ Միջոցառման ընթացքում կայացել է նաև Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ կազմակերպված «Ջրային ռեսուրսների պահպանումը ...
Մանրամասն |
|
24.03.24
«Kazakh Export» արտահանման վարկավորման ընկերության փոխշահավետ պայմանների մասին
|
Մարտունի համայնքի հարգելի տնտեսվարողներ, ձեզ ենք ներկայացնում «Kazakh Export» արտահանման վարկավորման ընկերություն ԲԸ-ից աշխատանքային կարգով ստացված՝ ղազախստանյան արտադրության բարձր տեխնոլոգիական ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտահանման/մատուցման գործընթացի ֆինանսավորման ինդիկատիվ պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը։ Հիշյալ ընկերության հետ հնարավոր համագործակցությունների ցանկության դեպքում կարող եք դիմել Մարտունու համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժին։
|
|
22.03.24
Կայացավ «Բուսաբուծության աջակցության ծրագիր» թեմայով հանդիպում
|
Մարտի 21-ին Մարտունու համայնքապետարանում կայացավ հանդիպում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցների ու գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների, ֆերմերների հետ։ հանդիպման նպատակն էր պետական աջակցությամբ բուսաբուծության ոլորտում նախատեսվող ծրագրի բովանդակության ներկայացումը, դրանից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ իրազեկումը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, պատասխանատու այլ աշխատակիցներ։ ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի հերթական նիստում որոշում կայացվեց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հաստատել «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», ...
Մանրամասն |
|
21.03.24
Ինչպե՞ս փոխել կենսաթոշակը կամ կամ նպաստը վճարող բանկն ԱՌՑԱՆՑ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, Ձեր կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը փոխելու համար կարող եք ներկայացնել ԱՌՑԱՆՑ դիմում։ Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ քայլերին՝ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջի «Առցանց դիմումներ» բաժինը՝ հետևյալ հղմամբ՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension ՔԱՅԼ 2։ Բացված պատուհանում սեղմել «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանի վրա ու լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը։ Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ ...
Մանրամասն |
|
20.03.24
«Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդես
|
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ապրիլ-հունիս ամիսներին անցկացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է աշխարհում խաղաղությանը՝ պատերազմի և բռնության բացառմանը։ Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել Երևանում և ՀՀ մարզերում գործող արվեստի և գեղարվեստի դպրոցների, ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների շնորհալի երեխաները: Մեկ մասնակիցը մրցույթին կարող է ներկայացնել միայն մեկ ստեղծագործական աշխատանք: Մրցույթ-ցուցահանդեսին խմբակային աշխատանքներ չեն թույլատրվում։ Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցությունն անվճար է:
|
|
15.03.24
#ԳործԿա՛
|
Մարտունի համայնքի թիվ 1 կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ին անհրաժեշտ են սանմաքրման և ավլող բանվորներ՝ բարձր վարձատրությամբ։ Մանրամասների համար դիմել վերոհիշյալ կազմակերպության ղեկավարությանը, հեռախոս՝ 098980983
|
|
13.03.24
Կայացել է շախմատի Գեղարքունիքի մարզային մանկապատանեկան առաջնություն
|
Կայացել է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի 2024 թվականի մարզային առաջնությունը: Դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայական զարգացման, արտադպրոցական և արտադասարանական աշխատանքների բարելավման, պատանի շախմատիստների մարզական կատարելագործման, ինչպես նաև Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի մասնակցությունն ապահովելու նպատակով ամեն տարի անցկացվում է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնություն:Առաջնությունն անցկացվել է երկու փուլով՝ համայնքային և մարզային: Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են 2024 թվականի փետրվարի 20-25-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |