Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 219
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԱԶԴԱՏ ՄՀԵՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2, ԹԻՎ 3, ԱՐԾՎԱՆԻՍՏ, ՁՈՐԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԼԻՃՔ ԵՎ ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՎԱՐԴԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ԵՐԵՍՊԱՏՄԱՆ ԵՎ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԾՎԱՆԻՍՏ, ՎԱՐԴԵՆԻԿ, ԾՈՎԱՍԱՐ, ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)`

  1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի թիվ 2, թիվ 3, Արծվանիստ, Ձորագյուղ բնակավայրերի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման, Լիճք և Երանոս բնակավայրերի մանկապարտեզների խաղահրապարակների բարեկարգման, Վարդենիկ բնակավայրի մանկապարտեզի շենքի երեսպատման և խաղահրապարակի բարեկարգման, ինչպես նաև Արծվանիստ, Վարդենիկ, Ծովասար, Երանոս բնակավայրերի մանկապարտեզների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման ծրագիրը։
  2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել ծրագրի ֆինանսավորման հայտը:
  3. Սահմանել, որ ծրագրի իրականացման համար 2024 թվականին բավարար ֆինանսական միջոցներ կնախատեսվեն ծրագիրն իրականացնելու և համայնքի կողմից համաֆինանսավորումն ապահովելու համար։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner