21.04.24
🇦🇲 Հավերժ զինվոր Արեգը
|
Հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս անմահացավ Արեգ Արմենի Քերոբյանը։ 2024 թվականի ապրիլի 12-ը դարձավ Հայոց բանակի չորս քաջերի լուսավոր կյանքի վերջին օրը։ Չարաբաստիկ դեպքը ևս մի անգամ խոցեց հայի սպիաշատ սիրտը, ցնցեց անգամ ամենաանտարբեր մարդուն։ 19 գարուն էր դեռ տեսել Արեգը, բայց արդեն կյանքի արևոտ ու խաղաղ կողմն էր ընտրել։ Հասցրել էր ունենալ շատ ընկերներ, օգնում էր հարազատներին ու շրջապատի մարդկանց ամենատարբեր գործերում, երբեմն՝ գաղտնի։ Պատրաստակամ էր լսել մեծի խոսքն ու խորհուրդը։ Արեգը լույս էր մեր վաղվա, կանաչող շիվ էր գալիքի։ Արեգը կրթություն էր ստացել Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որից հետո՝ շարունակել ուսումը Գեղարքունիքի տարածաշրջանային ...
Մանրամասն |
|
20.04.24
Դանիայի թագավորության պատվիրակությունը Մարտունի համայնքում
|
Ապրիլի 17-ին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունեց Դանիայի թագավորության պատվիրակությանը։ Համայնքի հյուրերն էին «Դաներ» կանանց հիմնադրամը ներկայացնող Ջանեթ Ռավնը և Վինի Ալիմը, որոնք ծանոթացան Մարտունի համայնքի և համայնքում առկա խնդիրների հետ։ Կայացավ հանդիպում ԼՂ-ից տեղահանված և տեղաբնակ կանանց հետ, վեր հանվեցին նրանց հիմնախնդիրները։ Պատվիրակության կողմից մասնակիցներին ներկայացվեց ծրագիր, որի նպատակն է աջակցել կանանց հզորացմանը դասախոսությունների և հետագա համայնքային ծրագրերի միջոցով։ Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։ Այն կազմակերպվել էր «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության և Մարտունու համայնքապետարանի սոցիալական աջակցության ...
Մանրամասն |
|
20.04.24
Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում ունենք հաղթողներ
|
Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը նորից մեծ ցնծությամբ և հպարտությամբ արձանագրում է իր աշակերտների հնչեղ հաջողությունները՝ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում։ 10֊րդ դասարանի աշակերտ Արամ Մարտիկյանը «Հայոց պատմություն» առարկայի օլիմիադայի հանրապետական փուլում դարձյալ փայլել է իր գիտելիքներով և զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից 10-րդ դասարանի ուսումնատենչ աշակերտուհի Լենա Սարգսյանը գրավել է երրորդ պատվավոր տեղը։ Նախորդ տարիներին տարբեր օլիմպիադաներից հաղթանակներով վերադարձած 12֊րդ դասարանի աշակերտ Արտյոմ Բաղդասարյանը կրկին «Գերմաներեն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում գրանցեց ...
Մանրամասն |
|
19.04.24
Հարկ վճարողի օր
|
Ապրիլի 19-ը ՀՀ-ում նշվում է որպես Հարկ վճարողի օր։ - Շնորհակալությու'ն բոլոր հարկ վճարողներին։
2021թ․ ապրիլի 19-ին որոշում կայացվեց սահմանել ապրիլի 19-ը որպես ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՕՐ։ Սա հիանալի միջոց է ընդգծելու հարկ վճարողի դերը պետականաշինության գործում։
|
|
18.04.24
Մարտունի համայնքում գտնվող հուշարձանների տարածքներում իրականացվել է աղբից և մացառներից մաքրման աշխատանքներ
|
1982 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը հռչակել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով այդ օրը նշանավորել աշխարհում մշակութային միջոցառումներով, որոնք միտված կլինեն պատմամշակութային ու բնության ժառանգության հանրահռչակմանը։ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ը ևս նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում, որոնք միտված են պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանը։ Շատ կարևոր միջոցառումներից է նաև հուշարձանների տարածքներում իրականացվող պարբերական բնույթ կրող աղբից ու մացառներից մաքրելու աշխատանքների իրականացումը, որին մասնակցում են նաև տարբեր տարիքի, մասնագիտության, հետաքրքրությունների ...
Մանրամասն |
|
16.04.24
Հանրային լսում Ներքին Գետաշեն բնակավայրում
|
Ներքին Գետաշեն բնակավայրի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 11։00-ին Ներքին Գետաշենի մշակույթի տանը տեղի կունենա հանրային լսում՝ 2025 թվականի սուբվենցիոն հայտերում ընդգրկվող ծրագրերի վերաբերյալ։ Սուբվենիցոն ծրագրերն ուղղված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնկալում ենք բնակավայրի բնակիչների ակտիվ մասնակցությունը։
|
|
16.04.24
Վարդենիկ բնակավայրում կայանալիք հանրային լսման օրն ու ժամը
|
Վարդենիկ բնակավայրի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 12։30-ին Վարդենիկի վարչական շենքում տեղի կունենա հանրային լսում՝ 2025 թվականի սուբվենցիոն հայտերում ընդգրկվող ծրագրերի վերաբերյալ։ Սուբվենիցոն ծրագրերն ուղղված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնկալում ենք բնակավայրի բնակիչների ակտիվ մասնակցությունը։
|
|
16.04.24
Համո Սահյան-110 (տեսանյութ)
|
Աստղաձոր և Ծովինար բնակավայրերի մշակույթի կենտրոնները, համագործակցելով միմյանց հետ, կազմակերպեցին միջոցառում՝ նվիրված Համո Սահյանի ծննդյան 110-րդ ամյակին։ Դիտել տեսանյութը
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |