Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.05.24 Ծովասարի դպրոցում կայացավ հանդիսավոր միջոցառում

Օրերս Ծովասարի Բ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը մարդաշատ էր, բեմին էին առաջին դասարանցիները։ Նրանք արդեն տառաճանաչ են շնորհիվ իրենց սիրելի դասվար Ա. Նազարյանի։ Թեև աշակերտները հրաժեշտ են տալիս այբբենարանին, բայց վստահ են, որ այն միշտ ժպտալու է իրենց ու ուղղորդելու է դեպի գիտելիքի անեզր աշխարհ։ Երգի, պարի, ասմունքի ու թատերական ներկայացման միջոցով աշակերտները գովերգեցին հայ գիրն ու հայ լեզուն։ Հուզված էին երեխաներն ու ծնողները. ինչքա՜ն երազանքներ ու նպատակներ են առջևում։ 
- Սիրելի՛ փոքրիկներ, ձեզ հաստատուն քայլեր դեպի գիտելիքի աշխարհ։ Մեսրոպյան գրերով մնացե՛ք հայ ու կրթվե՛ք հայեցի։

16.05.24 Ինչպես փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկն ԱՌՑԱՆՑ եղանակով
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ Ձեր կենսաթոշակը (ծերության, հաշմանդամության, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ) վճարող բանկը կարող եք փոխել ԱՌՑԱՆՑ եղանակով։  
Բանկը փոխելու դիմումը կարող եք ներկայացնել socservice.am կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանում (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension ) կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 զանգերի կենտրոն։
15.05.24 «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումը Մարտունի համայնքի դպրոցներում
Մարտունի համայնքի դպրոցներում մեկնարկել է «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումների շարքը։ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N1 հիմնական դպրոցի IԱ դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումը։ Դասվար՝ Նարինե Հոխանյան։
14.05.24 Հանդիպում Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչների հետ
Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը Մարտունի համայնքում էր։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ մայիսի 14-ին Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Արթուր Կարապետյանը և վարժարանի սաները Գեղարքունիքի մարզում հերթական հանդիպումն անցկացրին Մարտունի համայնքի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների, նրանց ծնողների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների հետ։ Մասնագիտական կողմնորոշման և կրթական իրազեկման շրջանակներում վարժարանի փոխտնօրենը և սաները հանդիպման մասնակիցներին ներկայացրին վարժարանի ընդունելության կարգը, գործող պայմանները, վարժարանի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները։ ... Մանրամասն
13.05.24 Սիմոն Սիմոնյանը գրանցեց հինգ անընդմեջ հաղթանակ՝ դառնալով առաջնության չեմպիոն (տեսանյութ)
Ավարտվեց ՀՀ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների 2024թ-ի առաջնությունը, որը կայացավ Երևանի «Միկա» մարզահամալիրում: Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի չորս մարզիկ մասնակցեցին այդ առաջնությանը, որից երկուսը վերադարձան մեդալներով: Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի սան Սիմոն Սիմոնյանը (Ծովինար) բռնցքամարտի 2024թ-ի ՀՀ ավագ տարիքի պատանիների առաջնությանը 48 կգ քաշային կարգում, հաղթելով իր բոլոր մրցակիցներին՝ ճանաչվեց մրցաշարի հաղթող։ Սիմոն Սիմոնյանը գրանցեց հինգ անընդմեջ հաղթանակ և նվաճեց ՀՀ ավագ տարիքի պատանիների 2024թ. չեմպիոնի տիտղոսը- 10.05.2024թ. Երևան։ Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի սան Կարեն Զախարյանը բռնցքամարտի ... Մանրամասն
12.05.24 Մարտունի համայնքի ղեկավարն այցելեց Մեծ հայրենականի վետերաններին (տեսանյութ)

Մայիսի 9-ին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն այցելեց Մեծ հայրենականին մասնակցած մարտունեցի երկու վետերաններին՝ Գեղհովիտ բնակավայրի 99-ամյա բնակիչ Վոլոդյա Համբարձումի Մուսիկյանին և Լիճք բնակավայրի 98-ամյա բնակիչ Հրաչիկ Աղաջանի Պապեյանին։

Համայնքի ղեկավարը, վարչական ղեկավարներ Ահարոն Խաչատրյանը և Սիրական Սիրականյանը երախտիքի ջերմ խոսքեր փոխանցեցին տարեց զինվորականներին և մաղթեցին քաջառողջություն։  Դիտել կարճ տեսահոլովակները՝  հղում 1   հղում 2

11.05.24 Ծակքարի թիմը` «ՀՀ Վարչապետի գավաթ» մարզային փուլի հաղթող․
Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային 2024 թվականի խճուղավազքի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող․ 2024 թվականի մայիսի 10-ին Ծովինար բնակավայրի հարակից անտառային տարածքի 5 կիլոմետրանոց արահետային խճուղում կազմակերպվեց և անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցումների մարզային փուլը։Մրցումներն անցկացվեցին թիմային կարգով։ Թիմի կազմը բաղկացած էր նույն դպրոցի 7 աշակերտներից, այդ թվում` 2 աղջիկ և 5 տղա: Մրցապայքարը համարվում էր ավարտված, եթե թիմի բոլոր անդամները հաղթահարում էին 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, հակառակ դեպքում թիմի արդյունքները զրոյացվում էին: Մարզային ... Մանրամասն
10.05.24 Մայիսի 9-ը Մարտունի համայնքի բնակավայրերում

Երեկ՝ մայիսի 9-ին, Մարտունի համայնքի տարբեր բնակավայրերում տեղի ունեցան քայլերթեր, ծաղկադրման արարողություններ և միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակած հայ ժողովրդի քաջարի զավակների անմար հիշատակին։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner