Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 173-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱԿՈԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԻՆԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-052-0301-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.16 ՀԱ ԵՎ 05-052-0308-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.15 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը՝

  1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-052-0301-0001 ծածկագրով 0.16 հա և 05-052-0308-0001 ծածկագրով 0.15 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքերի նպատակային նշանակությունները փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակությամբ՝ օրվա կարգավորիչ ջրամբար կառուցելու նպատակով։
  2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ գործընթացը կազմակերպելու համար համապատասխան հողաշինարարական գործերը ներկայացնել Գեղարքունիքի մարզպետին՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.35 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner