Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 74-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N31-Ն որոշմամբ հաստատված կարգը՝

  1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի Մարզի Մարտունի համայնքի ղեկավարին կից՝ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմին հետևյալ կազմով՝
    Դավթյան Թաթուլ – համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար.
    Դավթյան Դավիթ – համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար.
    Մնացականյան Հակոբ – համայնքապետարանի աշխատակազմի հողաշինության և քաղաքաշինության բաժնի պետի պաշտոնակատար.
    Բաղիշջանյան Վարդան – համայնքապետարանի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար.
    Սիմոնյան Հուսիկ – համայնքի ղեկավարի խորհրդական.
    Մհերյան Վարազդատ – համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատար.
    Մանուկյան Վարդան – համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի պաշտոնակատար.
    Աբրոյան Սահակ – համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատար.
    Գևորգյան Անահիտ - «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ.
    Խաչատրյան Արտուշ - «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր տնօրեն.
    Արշակյան Տարոն – համայնքի ավագանու անդամ.
    Մովսիսյան Անդրանիկ – համայնքի ավագանու անդամ.
    Հակոբյան Նաղաշ – համայնքի ավագանու անդամ:
  2. Խորհրդակցական մարմնի նախագահ է հանդիսանում Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը: Համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ խորհրդակցական մարմնի նախագահի գործառույթներն իրականացնում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը:
  3. Խրհրդակցական մարմնի քարտուղար է հանդիսանում Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սվետլանա Հովհաննիսյանը:
  4. Խորհրդակցական մարմինը գործում Է մինչև համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավարտը։
  5. Խորհրդակցական մարմնի անդամները խորհրդակցական մարմնի կազմում ընդգրկվում են մինչև համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավարտը:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.95 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner