Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի բնակիչ Մարատ Պետրոսի Պողոսյանի 15.08.2025 թվականի համաձայնագիրը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի բնակիչ Մարատ Պետրոսի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 05-045-0046-0002 կադաստրային ծածկագրով 0.1236 հա մակերեսով հողամասը (հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ծակքար բնակավայր, 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 2) նվիրատվությամբ ընդունել Մարտունի համայնքի սեփականություն՝ բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|