Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Ծովասարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 4 դաստիարակի / 0.56 հաստիքային միավոր/, երաժշտության դաստիարակի/0,75 հաստիքային միավոր/, ֆիզդաստիարակի /0,75 հաստիքային միավոր/ թափուր աշխատատեղերը համալրելու համար:
Մրցույթին կարող մասնակցել դաստիարակի, երաժշտության դաստիարակի, ֆիզդաստիարակի թափուր պաշտոներին Կրթության եւ գիտության նախարարի 2024 թվականի N 20-Ն մարտի 27-ի հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ - N 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի։
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1)
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5) ինքնակենսագրություն (Ձեւ 4)
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում ) :
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 11:00-ին «Ծովասարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ « Գեղարքունիքի մարզ Մարտունի համայնք Ծովասար բնակավայր 1-ին փողոց, 11/1 շենք:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 18:00-ը՝ բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ծովասար բնակավայր 1-ին փողոց, 11/1 շենք:
Էլ. փոստի հասցե` tsovasarimankapartez@gmail.com
Տեղեկությունների համար զանգահարել +374 94744339 :
Տնօրենի ժ/պ՝ Մարիամ Հակոբյան: