Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 106
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2019 թվականի N 106

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՉԱՓԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՈՒՂԵՐՁՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով ծխախոտի վաճառքի համար տեղական տուրքի չափը սահմանվում է առևտրային օբյեկտի  ընդհանուր մակերեսի հաշվարկով, մեծ մակերես ունեցող օբյեկտներում ծխախոտի վաճառքի համար առանձնացված մակերեսը անհամեմատ փոքր է ընդհանուր մակերեսից, սակայն իրացվում է  գրեթե նույն քանակի ծխախոտ, որքան վաճառվում է փոքր մակերես ունեցող առևտրային օբյեկտներում՝ստեղծելով անհավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ  հոդվածի 11-րդ կետի  պահանջով.

   ՈՒղերձով դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին և խնդրել  վերանայել  «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով ծխախոտի վաճառքի համար սահմանված տեղական տուրքի չափը և հարկման համար ելակետային տվյալ վերցնել ոչ թե առևտրային օբյեկտի  ընդհանուր մակերեսը, այլ ծխախոտի վաճառքի համար  առանձնացված տարածքի մակերեսը:


Կողմ -8

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՎԹՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԵՂՈՅԱՆ ՍԵՐԳՈ

ԶԻՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐԱ

ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner