Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի , ՀՀ հողային օրենսգրքի 48 1, 73-74 հոդվածների պահանջներով և նկատի ունենալով, որ ք.Մարտունի Երևանյան փողոց 45/41 հասցեի հողամասը գտնվում է ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում
1.Կառուցապատման իրավունքով մրցույթով հատկացնել Ք.Մարտունի Երևանյան փողոց 45/41 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0,002040 հա բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը:
2. Հողամասը հատկացնել հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար:
3. Մրցույթի մեկնարկային գին սահմանել 2500 ՀՀ դրամ 1 քառակուսի մետրի համար:
4. Հողամասը կառուցապատման իրավունքով հատկացնել 99 տարի ժամկետով: