Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 54-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2021 թվականի N 54-Ն

ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> ԹԻՎ 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ  հոդվածի պահանջներով.

1. Համաձայնություն տալ Մարտունի համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի 4891 (11-01-02-51) հոդվածից 100000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղափոխել «աղբահանություն և սանիտարական մաքրում» նախահաշվի 4213 (05-01-01-51) հոդված՝ «Կոտայք և Գեղարքունիք ԿԿԹԿ» ՍՊԸ-ին 20.09.2016 թվականին կնքած պայմանագրով նախատեսված ընկերության գործունեության և պահպանման ծախսերը հոգալու համար:

2.Համաձայնություն տալ Մարտունի համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի 4891 (11-01-02-51) հոդվածից 1214500 (մեկ միլիոն երկու հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ տեղափոխել «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 4251 (09-01-01-51)հոդված՝ «Մարտունի քաղաքի թիվ 1  մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի շենքի տանիքի վերանորոգման և դահլիճի համար վարագույր ձեռք բերելու համար:

3. Համաձայնություն տալ Մարտունի համայքնի 2021 թվականի բյուջեի ՔԿԱԳ ա/բ նախահաշվի 4111 հոդվածից (01-03-01-01) 434000 (չորս հարյուր երեսունչորս հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ տեղափոխել 4112 հոդվածին պարգևատրելու համար:

4.Համաձայնություն տալ Մարտունի համայքնի 2021 թվականի  բյուջեի  վարչական մասի պահուստային ֆոնդի 4891 հոդվածից (11-01-02-51) 1000000 (մեկ միլիոն ) Հայաստանի Հանրապետության դրամ տեղափոխել բյուջեի ֆոնդային մասի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 5112 (01-06-01-51 )հոդվածին Մարտունի համայնքի վերին գերեզմանոցի տարածքում խմելու ջրի ջրագիծ անցկացնելու աշխատանքներ կատարելու համար:


Կողմ -8

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԶԻՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅԿ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐԱ

ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner