Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 69
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2017 թվականի N 69

ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2017Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի պահանջներով.

1.Մարտունի համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի 4891 հոդվածից 7420000  (յոթ   միլիոն  չորսհարյուր քսան  հազար) ՀՀ դրամ տեղափոխել՝

ա) «Մարտունի քաղաքային համայնքի Սմբատ Մհերյանի անվան մարզադպրոց»  ՀՈԱԿ-ի նախահաշվի 4511 հդված՝ 110 000(մեկ հարյուր  տասը  հազար) դրամ գործուղման  ծախսերը վճարելու համար:

բ) «Հանգիստ,մշակույթ,կրոն» նախահաշվի 4267 հոդված՝ 2250000 (երկու միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝  Մարտունու Սուրբ  Մարիամ Աստվածածին  եկեղեցու բացման արարողության մասնակիցների համար եկեղեցու բակում բնակչությանը   պատարագ մատուցելու, հյուրասիրություն կազմակերպելու և Իշխան Խաչատրյանի հիշատակին նվիրված  միջոցառման ծախսերի կատարման  համար:

Ժամանակի սղության պատճառով, գնումը  կատարել մեկ անձից՝ «Արմեն-Մար» ՍՊԸ-ից։

գ)  «Մարտունի քաղաքային համայնքի կոմունալ  սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի  նախահաշվի 4213 հոդված՝ 4510000 (չորս  միլիոն  հինգ  հարյուր տասը  հազար) ՀՀ դրամ ՝  ձմռանը  նախապատրաստվելու  համար  դիզելային վառելանյութիքսանյութերի,   աղի  գնման և լուսավորության ցանցի նորոգման  նպատակով:

դ) «Մարտունու  թիվ 1 մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ի  նախահաշվի  4239  հոդված՝150000/մեկ հարյուր հիսուն հազար/ՀՀդրամ՝  տեխնիկայի և սպասքի ձեռք բերման համար։

ե) «Մարտունու երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի  նախահաշվի 4239 հոդված՝  200000 (երկու հարյուր հազար )դրամ՝ կախիչների գնման նպատակով:

զ)<<ՀՀ Գեղարքունիքի մարզի  Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի անվար   մանկապատանեկան կենտրոն >> ՀՈԱԿ-ի նախահաշվի 4511  հոդված՝  200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ Երևանում անցկացվող<<Նռան հատիկ>> ամենամյա հանրապետական թատերական փառատոնին մասնակցելու  նպատակով  13 հոգու  գործուղման ծախսերը վճարելու համար։


Կողմ -9

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԵՂՈՅԱՆ ՍԵՐԳՈ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐԱ

ՄՀԵՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner