|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հունիսի 2019 թվականի N 61 |
ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԳԵՂԱՄ ՍԱՄՎԵԼԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐ ԽԱՆՈՒԹԻ ԴԻՄԱՑԻ ԲԱՐԴԻ ՏԵՍԱԿԻ ՎԵՑ ԾԱՌԵՐԸ ԿՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով. 1.Համաձայնություն տալ Գեղամ Սամվելի Ավագյանին կտրել ք.Մարտունի Երևանյան փողոց թիվ 8 հասցեում գտնվող իր խանութի դիմացի բարդի տեսակի վեց ծառերը: 2.Պարտավորեցնել Գեղամ Սամվելի Ավագյանին ծառերը կտրելուց հետո սալիկապատել խանութի դիմացի մայթն ամբողջությամբ: 3.Պարտավորեցնել Գեղամ Սամվելի Ավագյանին մինչև ծառերի հատումը կտրված ծառերի փոխարեն մայթին տնկել առնվազն մեկ մետր բարձրությամբ տասնութ հատ արծաթափայլ եղևնի, համաձայնեցնելով համայնքապետարանի քաղաքային տնտեսության բաժնի հետ: 4. Հատված ծառերը որպես վառելափայտ հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքներին: |
Կողմ -9 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԵՂՈՅԱՆ ՍԵՐԳՈ ԶԻՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐԱ ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|