Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 237
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 241-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2022 թվականի N 241-Ն

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-12-րդ և 16-րդ հոդվածների պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի դրույթներով՝

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական տուրքերը և դրանց դրույքաչափերը 2023 թվականի համար` համաձայն հավելված №1-ի։
  2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը 2023 թվականի համար` համաձայն հավելված №2-ի։
  3. Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարներից հարյուր տոկոսով ազատել՝
    3.1. Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաներին․
    3.2. երկկողմանի ծնողազուրկ երեխաներին։
  4. Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարներից հիսուն տոկոսով ազատել՝
    4.1. միակողմանի ծնողազուրկ երեխաներին.
    4.2. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին.
    4.3. հաշմանդամություն ունեցող երեխաներին.
    4.4. միևնույն ուսումնական հաստատություն նույն ընտանիքից երկու և ավելի երեխաներ հաճախելու դեպքում։
  5. Համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում զեղչերից օգտվելու կիրառման իրավունքը վերապահել համայնքի ղեկավարին:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

Կողմ -14

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

Դեմ -1

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ

Ձեռնպահ -2

ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝Համայնքի ավագանու 31.03․2023 թ.-ի N52-Ն որոշում
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner