Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 79
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ՀՀ ԱՆ <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն >> ՊՈԱԿ <<Գեղարքունիք >> մասնաճյուղի մարզային կենտրոնի վարչական և լաբորատոր մասնաշենքերը ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռից Մարտունի քաղաքային համայնքի հաշվեկշիռ փոխանցելու խնդրանքով ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին ուղերձով դիմելու մասին>> ավագանու որոշումը:

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով և նկատի ունենալով, որ մարզային կենտրոնի ախտահանման մասնաշենքում ավելի քան քսան տարի, դեռևս 1990-ական թվականներից ապօրինի կերպով բնակվում են Մարտունի քաղաքի սոցիալապես անապահով մոտ տասնհինգ բազմանդամ ընտանիքներ, որոնց քաղաքապետարանը ի վիճակի չէ ապահովել բնակարաններով, մասնաշենքը զուրկ է կենցաղային կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից, իսկ քաղաքապետարանը իրավասու չէ այդ տարածքում կատարելու վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ մասնաշենքում ապրող բնակիչների համար. 

1.        ՀՀ ԱՆ <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն >> ՊՈԱԿ <<Գեղարքունիք>> մասնաճյուղի մարզային կենտրոնի վարչական և լաբորատոր մասնաշենքերը իրենց սպասարկման տարածքով ՀՀԿառավարությաննառընթերպետական  գույքի կառավարման վարչության հաշվեկշռից Մարտունու քաղաքային համայնքի  հաշվեկշիռ փոխանցելու խնդրանքով ուղերձով դիմել ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին:

2.        Մասնաշենքերը հատկացնել սոցիալապես անապահով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին:

3.        .ՀՀ ԱՆ <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն >> ՊՈԱԿ  <<Գեղարքունիք >> մասնաճյուղի մարզային կենտրոնի նոր մասնաշենք կառուցելու համար Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ թաղամասում հատկացնել 2600 քմ  տարածք:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner