Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 229
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱԿՈԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 9/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-003-0520-0060 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՌԿԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՆՁ ՄՀԵՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ԴԱՎՈՒԴՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի №912-Ն որոշումը, Մարտունի քաղաքի բնակիչ Մհեր Մերուժանի Դավուդյանի 16.10.2023 թվականի №6118 դիմումը՝

  1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոց, թիվ 9/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0520-0060 կադաստրային ծածկագրով 0.005033 հա մակերեսով հողամասը, նրա վրա ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված շինությունները (հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հասարակական կառուցապատման, հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №05102023-05-0027 վկայական) ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ շինությունն իրականացրած անձ Մհեր Մերուժանի Դավուդյանին։
  2. Հողամասը և նրա վրա առկա շինությունն ուղղակի վաճառքով օտարելու արժեքները հաշվարկելու համար հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի №912-Ն որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(289.54 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner