Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 63
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
<<Մարտունի քաղաքի մսուր-մանկապարտեզների համարակալման և մսուր-մանկապարտեզների ու մանկապատանեկան կենտրոնի (նախկին պիոներ տուն) անվանման փոփոխությունները հաստատելու համաձայնություն տալու մասին>> ավագանու որոշումը:

Նկատի ունենալով, որ մինչև համայնքների ձևավորումը Մարտունու տարածաշրջանում գործել են թվով 6 մսուր-մանկապարտեզներ, որոնցից 4-ը Մարտունի քաղաքում, մեկը` Վարդենիկ գյուղում և մեկը` Ծովինար գյուղում, սակայն  համայնքների ձևավորումից հետո խախտվել է մանկապարտեզների համարակալումը, բացի այդ Հայաստանի ազգային արխիվի Մարտունու ներկայացուցչության 26.09.2014 թ. թիվ 671 գրության համաձայն հնարավոր չէ հստակ ճշտել մսուր-մանկապարտեզների համարակալման փոխությունների տարեթիվը, հիմք ընդունելով Հայաստանի ազգային արխիվի Մարտունու ներկայացուցչության 26.09.2014 թ. թիվ 671 գրությունը.

1.Մարտունի քաղաքի թվով չորս մսուր-մանկապարտեզների նոր համարակալման տարեթիվ սահմանել 1997 թվականի հունվարի 1-ը` կապված Մարտունու քաղաքային համայնքի ձևավորման հետ:

 

2. Մսուր-մանկապարտեզներին տալ հետևյալ համարակալումը.

 

      1) Նախկին թիվ 1 մսուր-մանկապարտեզը` <<Մարտունի քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ

     2) Նախկին թիվ 2 մսուր-մանկապարտեզը` <<Մարտունի քաղաքի թիվ 2 մսուր- մանկապարտեզ>> ՀՈԱԿ

    3) Նախկին թիվ 5 մսուր-մանկապարտեզը` <<Մարտունի քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ

    4) Նախկին թիվ 6 մսուր-մանկապարտեզը` <<Մարտունի քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ

 

3. Մարտունու նախկին պիոներ տան անվանափոխության տարեթիվը մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սահմանել 1992 թվականը:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner