Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 206
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեից ներքոնշյալ բնակիչներին տրամադրել դրամական օգնություններ.
    1) Հրդեհից տուժած՝ Զոլաքար բնակավայրի բնակիչ Սևակ Ռազմիկի Բեգոյանին՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ.
    2) Հրդեհից տուժած՝ Վարդաձոր բնակավայրի բնակիչ Գյուլնարա Վալոդի Խաչատրյանին՝ 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ.
    3) Վերին Գետաշեն բնակավայրի բնակիչ Արսեն Գվիդոնի Մանթաշյանին՝ 150000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ.
    4) Զոհված զինծառայող Հենրիկ Հովիկի Հարությունյանի ընտանիքին (Զոլաքար բնակավայր)՝ 150000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ.
    5) Զոհված զինծառայող Հակոբ Արտեմի Սողոյանի ընտանիքին (Ձորագյուղ բնակավայր)՝ 100000 (հարյուր  հազար) ՀՀ դրամ.
    6) 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարենի Աբրոյանի մայր Երանուհի Սամվելի Բաղդասարյանին` պատերազմից հետո երկրորդ երեխան ունենալու համար՝ 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ.
    7) Բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում առաջին տեղը գրաված մարզիկ Կարեն Սամվելի Զախարյանին՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ նրա մարզիչ Գևորգ Սամվելի Սարգսյանին՝ 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(22.28 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner