Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 226
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԹԱԹՈՒԼ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի պահանջներով՝

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից 47367,0 հազար դրամ հատկացնել համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսային մաս և բաշխել հետևյալ ոլորտներին.
    1) «Փողոցների լուսավորում» նախահաշվի 4212 հոդվածին 12800,0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի բնակավայրերի փողոցների լուսավորման համակարգի ծախսված էներգիայի դիմաց վճարումներ կատարելու նպատակով.
    2) «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվին 15683.0 հազար դրամ, այդ թվում՝ 5122 հոդվածին 3780,0 հազար դրամ` համայնքի կարիքների համար թվային լուսադիոդային (LED) էկրան և տեսահսկման համակարգի սարքավորումներ գնելու նպատակով, 5112 հոդվածին 11903,0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն և Վարդենիկ բնակավայրերում լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանների (ԼՏԵ) տեղադրման աշխատանքների կատարման նպատակով.
    3) «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5122 հոդվածին 6100.0 հազար դրամ՝ համայնքի մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման նպատակով.
    4) «Առողջապահություն» նախահաշվի 4657 հոդվածին 3000,0 հազար դրամ՝ համայնքում առողջապահության կազմակերպման համար բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով համայնքի կողմից համապատասխան համաֆինանսավորում կատարելու համար՝ համաձայն գերմանական միջազգային համագործակցության ընկերության և Մարտունու համայնքապետարանի միջև «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում կնքված դրամաշնորհային պայմանագրի.
    5) «Արտադպրոցական դաստիարակություն» նախահաշվի 4511 հոդվածին 1900,0 հազար դրամ՝ համայնքում բռնցքամարտի միջազգային մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մարզադպրոցի աշխատակիցների գործուղման ծախսեր կատարելու համար.
    6) «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվին 7884,0 հազար դրամ, այդ թվում՝ 5112 հոդվածին 5860,0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Լիճք և Աստղաձոր բնակավայրերի ջրագծերի ներքին ցանցի վերակառուցման համար, 1954,0 հազար դրամ՝ Վարդենիկ բնակավայրի կոյուղագծի վերանորգման համար:
  2. Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները՝ թույլատրել Մարտունի համայնքի Լիճք և Աստղաձոր բնակավայրերի ջրագծերի ներքին ցանցի վերակառուցման և Վարդենիկ բնակավայրի կոյուղագծի վերանորգման աշխատանքների կատարման գնման ընթացակարգերը կազմակերպել մեկ անձից:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Չի քվեարկել Սյուզաննա Մարկարյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner