Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 60
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով   « Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի  10-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի  1-ին մասի 7 -րդ  կետի պահանջներով.

 

Սահմանել Մարտունի համայնքի հետևյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման հետևյալ կարգը

1 Սահմանել, որ համայնքի կամավոր խնդիրները այն խնդիրներն են, որոնցով համայնքային կյանքի բնականոն ընթացքը ուղղակիորեն պայմանավորված չէ  և կարող են իրականացվել  միայն պարտադիր խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից բացի, հավելյալ  ֆինանսական միջոցների առկայության դեպքում։  Սահմանել համայնքի հետևյալ կամավոր խնդիրները՝

1/Սոցիալական աջակցություն դրա կարիքն ունեցող անձանց

2/Օժանդակություն  հանրակրթական դպրոցներին

3/ Աջակցություն համայնքում տնտեսական գործունեություն նախաձեռնողներին

4/ Համայնքի տարածքում հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպում և կառավարում,

5/ Աջակցություն համայնքում երիտասարդական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին և միջոցառումներին

2Սահմանել , որ համայնքի լիազորությունները լինում են սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից օրենքով   պատվիրակված՝ պետական մարմիների լիազորությունների առավել արդյունավետ  իրականացման նպատակով։

   3 Սահմանել համայնքի կամավոր  խնդիրների իրականացման հետևյալ կարգը

31 Սոցիալական աջակցություն

ա/ Սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիների կյանքի  պայմանների և սոցիալական վիճակի ուսումնասիրության համար ստեղծել հանձնաժողով

բ/Հանձնաժողովի կազմում ընդգրկել համայնքի ավագանու առնվազն 3 անդամի

գ/ Սոցիալական աջակցությունը տրամադրել միայն հանձնաժողովի կողմից կազմված ուսումնասիրության արձանագրության հիման վրա։

դ/ Սոցիալական աջակցության համար տրամադրվելիք գումարի չափը յուրաքանչյուր ընտանիքի համար սահմանել մինչև  50000 (հիսուն հազար) դրամ։

ե/  Սոցիալական աջակցության դիմումների ուսումնասիրության համար ժամկետ սահմանել մինչև 10 օր։

  32   Օժանդակություն հանրակրթական   դպրոցներին

ա/ Հանրակրթական դպրոցներում իրականացվող  շինարարական-վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար ուսումնասիրություն կազմակերպելու նպատակով ստեղծել հանձնաժողով

բ/նյութական կամ ֆինանսական օգնությունը հանրակրթական դպրոցներին տրամադրել  հանձնաժողովի  ներկայացրած ուսումնասիրության ակտի հիման վրա

գ/օժանդակել հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներին դասագրքերի  և  գրենական  պիտույքների ձեռք բերման հարցում

դ/ հանձնաժողովի կազմում ընդգրկել համայնքի ավագանու առնվազն 3 անդամի։

    33  Օժանդակություն համայնքում տնտեսական գործունեություն նախաձեռնողներին

ա/ տնտեսական գործունեություն նախաձեռնողների կողմից ներկայացված ծրագրերը ուսումնասիրել համապատասխան բաժնի մասնագետների  միջոցով, առանձնացնել ողջամիտ, համայնքի շահերից բխող առաջարկությունները և հնարավորության սահմաններում նախաձեռնողներին ցուցաբերել ֆինանսական աջակցություն,

բանհրաժեշտության դեպքում տնտեսական գործունեություն  նախաձեռնողներին տրամադրել հողատարածք կամ շենքային տարածք իրենց գործունեությունը ծավալելու համար

    34  Համայնքի տարածքում հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպում և կառավարում

ա/ միջոցներ ձեռնարկել համայնքի տարածքում հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու ուղղությամբ

բ/  սահմանել  հասարակական տրանսպորտի երթուղին և չվացուցակը,

գ/ Սահմանել հասարակական տրանսպորտից օգտվելու վարձավճարի չափը

   35 Աջակցություն համայնքում երիտասարդական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին և միջոցառումներին

ա/  միջոցներ ձեռնարկել երիտասարդության ժամանցի կազմակերպման համար համապատասխան տարածքի տրամադրման և երաժշտական ու մշակութային միջոցառումների կազմակերպման համար

բ/ աջակցություն ցուցաբերել գերազանց առաջադիմություն ունեցող սակավ ապահովված ընտանիքների ուսանողներին ուսման վարձը լրիվ կամ մասնակի փոխհատուցելու համար

գ/ աջակցություն ցուցաբերել երիտասարդ գործարարներին բիզնես ծրագրերի կազմման, ինչպես նաև երիտասարդական  միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner