Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 16
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի  41 –րդ  կետի    պահանջներով.

1Սահմանել Մարտունի համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու հետևյալ կարգն ու պայմանները

ա/Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու ցանկություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է գրավոր դիմում ներկայացնել համայնքի ղեկավարի  անունով՝ նշելով այն շենք- շինության հասցեն, որտեղ տեղադրվելու  է արտաքին գովազդը։

բ/ Դիմումին կից պետք է ներկայացվեն արտաքին գովազդի էսքիզը և նախատեսվող չափերը։

գ/ Դիմումին կից պետք  է ներկայացվի այն շենք- շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականը, որի վրա տեղադրվելու է արտաքին գովազդը։

դ/ Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժինը պետք է կատարի համապատասխան ուսումնասիրություն և տա իր երակացությունը տվյալ շենքի վրա արտաքին գովազդի տեղադրման հատվածի և չափերի վերաբերյալ։

ե/ Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման բաժինը պետք է կատարի հաշվարկ, համապատասխան չափի գումարի գանձում և տրամադրի արտաքին գովազդ  տեղադրելու սահմանված ձևի  թույլտվություն։

զ/ Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման բաժինը պետք է նախապատրաստի  արտաքին գովազդի տեղադրման թույլտվության պայմանագիր։

է/Վերը նշված բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում համայնքի ղեկավարը պետք է կայացնի որոշում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու մասին և  որոշումը տրամադրի դիմումատուին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner