Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 215-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԱԶԴԱՏ ՄՀԵՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՇԱՀՈՒՄՅԱՆ, ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԵՐՔԻՆ ԴԵՄԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՐԻՆ ԴՈՒՐԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ ԸՆԿԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՅԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՍԱԼԱՐԿՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)`

  1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Թումանյան, Շահումյան, Սայաթ-Նովայի և Հեռուստաաշտարակի փողոցների, ինչպես նաև Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դեմեր թաղամասի 1-ին փողոցից մինչև Վերին Դուրան թաղամասի 10-րդ փողոցի միջակայքում ընկած ճանապարհի մայթերի կառուցում սալարկմամբ աշխատանքների ձեռքբերման ծրագիրը։
  2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Թումանյան, Շահումյան, Սայաթ-Նովայի և Հեռուստաաշտարակի փողոցների, ինչպես նաև Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դեմեր թաղամասի 1-ին փողոցից մինչև Վերին Դուրան թաղամասի 10-րդ փողոցի միջակայքում ընկած ճանապարհի մայթերի կառուցում սալարկմամբ աշխատանքների ձեռքբերման ծրագրի ֆինանսավորման հայտը:
  3. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2023 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը ներկայացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner