Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 61
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի անվան մանկապատանեկան կենտրոն>> ՀՈԱԿ-ը լուծարելու համաձայնություն տալու մասին>> ավագանու որոշումը:

Նկատի ունենալով, որ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի անվան մանկապատանեկան կենտրոն>> ՀՈԱԿ-ի շենքը ունի փայտե ծածկ, սենյակների կառուցվածքը չի համապատասխանում գործող խմբերի նորմալ ուսուցման պրոցես իրականացնելուն, շենքը կարիք ունի կապիտալ վերանորոգման, գործող խմբերը նպատակահարմար է տեղափոխել Մարտունու մշակույթի տուն, որի շենքային պաայմանները լիովին բավարարում են թե մշակույթի տանը, թե մանկապատանեկան կենտրոնում գործող խմբերի պարապմունքների նորմալ կազմակերպմանը, իսկ մանկապատանեկան կենտրոնի շենքը նպատակահարմար է օգտագործել որպես Հայորդաց տուն, որի հիմնադիր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատրաստվում է հիմնովին վերանորոգել շենքը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ կետի պահանջներով.

 

  

1. Համաձայնություն տալ լուծարելու <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի անվան մանկապատանեկան կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:

2.<<ՀՀ Գեղարունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի անվան մանկապատանեկան կենտրոն>> ՀՈԱԿ-ի նմանատիպ խմբերը միավորել Մարտունու մշակույթի տանը  գործող խմբերի հետ:

3.ՀՈԱԿ-ի շենքը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Հայորդաց տուն հիմնելու համար:

4.Շենքը հատկացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Հայորդաց տան կանոնադրական նպատակների լիարժեք իրականացման, համայնքի բնակիչների երեխաների հոգևոր և ֆիզիկական դաստիարակության, մանկապատանեկան կենտրոնում գործող ռազմահայրենասիրական, ազգային նվագարանների, երգ ու պարի, օտար լեզուների, գորգագործության, ժանյակագործության, թատերական, շախմատի խմբակների բնականոն գործունեությունը ապահովելու պայմանով:           

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner