Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 162
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԹԱԹՈՒԼ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 6-ի №487-Ա որոշումը՝

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից 577258.0 հազար դրամ հատկացնել համայնքի 2023 թվականի բյուջեի ֆոնդային մաս և բաշխել հետևյալ ոլորտներին.
    1) «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվին ընդամենը 231471.0 հազար դրամ, որից՝
    ա) 5112 ծախսային հոդվածին 184263.0 հազար դրամ՝ Զոլաքար բնակավայրի թիվ 23 փողոցի ոռոգման առվի, Աստղաձոր բնակավայրի ներհամայնքային փողոցների ոռոգման առուների, Վաղաշեն բնակավայրի 1-ին խճուղու 2-րդ փողոցի 8-րդ փակուղու և 3-րդ փողոցի 6-րդ փակուղու ոռոգման ցանցի, Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի ոռոգման առվի, Գեղհովիտ բնակավայրի ներհամայնքային փողոցների ոռոգման առուների, Գեղհովիտ բնակավայրի Լեռնակերտ թաղամասի ոռոգման առվի, Վերին Գետաշեն բնակավայրի ներհամայնքային ոռոգման առուների կապիտալ կառուցման, Մադինա բնակավայրի 1-ին և 10-րդ փողոցների ոռոգման առուների և Ձորագյուղ բնակավայրի «Գռեր» թաղամասի ոռոգման ջրատարի կառուցման նպատակով.
    բ) 5113 հոդվածին 44328.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի 20-րդ փողոցի ոռոգման ցանցի, Ծովինար բնակավայրի 1-ին թաղամասի 8-րդ փողոցի ոռոգման ցանցի և Վարդենիկ բնակավայրի ոռոգման առուների վերանորոգման աշխատանքների կատարման նպատակով.
    գ) 5134 հոդվածին 2880.0 հազար դրամ նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու և փորձաքննություն անցկացնելու նպատակով։
    2) «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5112 հոդվածին՝ 145764.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի արտաքին ջրագծի վերակառուցման, Ծովինար բնակավայրի Դուրան դաշտամասի, 2-րդ թաղամասի 4-րդ փողոցի խմելու ջրագծի և 2 կապտաժների կառուցման, Ձորագյուղ բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցման, Զոլաքար բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցման, Վարդաձոր բնակավայրի հարավային թաղամասում ջրամբարի և սնող ջրատարի կառուցման, Արծվանիստ բնակավայրի խմելու ջրի արտաքին ջրագծի վերակառուցման, Աստղաձոր բնակավայրի 23-րդ, 24-րդ, 65-րդ, 4-րդ և Գարեգին Նժդեհի փողոցների խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցման, Ծակքար բնակավայրի 8-րդ փողոցի խմելու ջրագծի կառուցման և Երանոս բնակավայրի խմելու ջրի ներտնտեսային ցանցի՝ «Համալիր» կոչվող տարածքի ՕԿՋ-ի մոտից դեպի «Երկար գործեր» կոչվող թաղամասի սնուցող ջրագծի հիմնանորոգման նպատակով, իսկ 5134 հոդվածին՝ 4633.0 հազար դրամ՝ նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու և փորձաքննություն անցկացնելու նպատակով.
    3) «Գազաֆիկացում» նախահաշվի 5112 հոդվածին՝ 22301.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Գեղհովիտ և Ձորագյուղ բնակավայրերի գազատարերի կառուցման աշխատանքների կատարման նպատակով.
    4) «Փողոցների լուսավորում» նախահաշվի 5112 հոդվածին 47665.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վաղաշեն, Լիճք, Վարդենիկ, Գեղհովիտ բնակավայրերի և Մարտունի քաղաքի փողոցների լուսավորության ցանցի կառուցման նպատակով.
    5) «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 5112 հոդվածին 45707.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում «Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակի» պուրակի կառուցման աշխատանքների կատարման նպատակով, իսկ 5134 հոդվածին 580.0 հազար դրամ՝ նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու և փորձաքննություն անցկացնելու նպատակով.
    6) «Մարտունու բնակարանային շինարարություն» նախահաշվի 5113 հոդվածին 48447.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերի լանջավոր տանիքների (Երևանյան 36, Երևանյան 42, Երևանյան 43, Երևանյան 51, Պռոշյան 2) վերանորոգման աշխատանքների կատարման, իսկ 5134 հոդվածին 980.0 հազար դրամ` նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու և փորձաքննություն անցկացնելու նպատակով.
    7) «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5112 հոդվածին 4300.0 հազար դրամ՝ Զոլաքար բնակավայրի մանկապարտեզի բակային տարածքի ցանկապատման աշխատանքների կատարման նպատակով, 5122 հոդվածին 6100.0 հազար դրամ՝ Ծովինար և Զոլաքար բնակավայրերի մանկապարտեզների համար գույք ձեռք բերելու նպատակով.
    8) «Պաշտպանություն» նախահաշվի 5129 հոդվածին 5160.0 հազար դրամ՝ ազդարարման շչակների գնման, թվային կառավարման համակարգի տեղադրման և անհրաժեշտ կարգավորումներ տալու նպատակով.
    9) «Մշակույթի տներ և ակումբներ» նախահաշվի 5122 հոդվածին 4300.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի մշակույթի կենտրոնի համար 144 քմ մակերեսով ըմբշամարտի գորգ ձեռք բերելու և Զոլաքար բնակավայրի մշակույթի կենտրոնի դահլիճի բեմի վարագույրներ գնելու նպատակով.
    10) «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5134 հոդվածին 3550.0 հազար դրամ՝ Զոլաքար-Աստղաձոր միջհամայնքային ավտոճանապարհի փլված հատվածների վերականգնման (գաբիոնապատման) և Մարտունի քաղաքի ճանապարհների գծանշման, կահավորման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության անցկացման նպատակով.
    11) «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 5112 հոդվածին 6300.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Վերին դուրան թաղամասի 6, 7 փողոցների միջանկյալ հատվածում ոռոգման ջրագծի կառուցման նպատակով:
    Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի N526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթները՝ տալ համաձայնություն Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Վերին դուրան թաղամասի 6, 7 փողոցների միջանկյալ հատվածում ոռոգման ջրագծի կառուցման նախահաշվի կազմման, փորձաքննության անցկացման և աշխատանքների կատարման գնման ընթացակարգերը կազմակերպել մեկ անձից:
  2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից 10018.0 հազար դրամ հատկացնել համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մաս և բաշխել հետևյալ ոլորտներին.
    1) «Մարտունու մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի նախահաշվին 4511 հոդվածին 1034.0 հազար դրամ, «Մարտունու թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախահաշվի 4511 հոդվածին 690.0 հազար դրամ, «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի նախահաշվի 4511 հոդվածին 1170.0 հազար դրամ, «Մարտունու մշակույթի տուն», «Մարտունու թիվ 4 մանկապարտեզ», «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ների շենքերի արևային կերպափոխիչների (ինվերտորների) տեղադրման ծրագրի շրջանակներում արևային կայանների տեղակայման արժեքի 10 տոկոսի համաֆինանսավորման նպատակով.
    2) «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի նախահաշվի 4251 հոդվածին 1124.0 հազար դրամ՝ տանիքի ընթացիկ վերանորոգման նպատակով.
    3) «Վարդենիկի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի նախահաշվի 4511 հոդվածին 6000.0 հազար դրամ՝ ՀՈԱԿ-ի գործունեությունն ապահովելու նպատակով։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Չի քվեարկել Հայկ Ալեքսանյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner